USD
EUR
RUB

«Ուրարտու»-ն լավ պաշտպանվեց և առավել լավ հարձակվեց. գլխավոր մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզչի Միքայել Պողոսյանը ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ խաղի հաղթանակը կապում է լավ պաշտպանության և առավել լավ հարձակման հետ:

««Ուրարտու»-ն շատ լավ պաշտպանվեց և միևնույն ժամանակ ավելի լավ հարձակվեց: Մենք ավելի լավ ռոտացիա ունեինք, քան հակառակորդինն էր: Մի քանի բասկետբոլիստներ խաղը վերցրեցին իրենց վրա և կարողացան բեկել դրա ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը:

Մարզչի խոսքով` հերթական մարզումից հետո «Ուրարտու»-ի բոլոր բասկետբոլիստները ուսումնասիրել են նախորդ խաղի թույլ և ուժեղ կողմերը: «Մեզ «Արսենալ»-ի դեմ խաղում միայն հաղթանակ է պետք: Եվ պետք է հաղթենք 8 միավորի առավելությամբ»,-եզրափակեց Պողոսյանը:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ի հետ: Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց և թիմերը բաց չթողեցին իրենց հնարավորությունները: Առաջին քառորդն ավարտվեց հավասար 23:23 հաշվով: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ստացավ` առաջ անցնելով հաշվի մեջ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:38 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի: Երրորդ քառորդում բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ն առավել հաջող էր գրոհում և պաշտպանվում և զիջեց միայն երեք միավորի տարբերությամբ` 63:60: Վերջին քառորդում «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի առավելությունը և հաղթեց 91:79 հաշվով:

ԵԱՏՄ գավաթի շրջանակներում «Ուրարտու»-ն վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին՝ մրցելով ռուսական «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:00-ին:

 

Լրահոս
Ռոնալդու. Հիասթափված ենք Լիոնի հետ խաղի արդյունքից, բայց մենք երկրորդ խաղ էլ ունենք Առաջին խումբ. Մասիսը հաղթել է Ուրարտու-2-ին Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆուտբոլիստը (լուսանկար) Անգլիայի առաջնությունը կարող է դադարեցվել Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը Հենրիխ Մխիթարյանը` Գենտի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող Մխիթարյան. Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ մարզել եմ ԵԼ. Արսենալը պարտվեց ամենավերջում, իսկ Սևիլիան 1/8 եզրափակչում է Ռեալը հետաքրքրված է Աթլետիկոյի ֆուտբոլիստով Ռոմայի հատուկ անդրադարձը Մխիթարյանի՝ Գենտի հետ խաղի մեկնարկային կազմում լինելուն ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել տրանսֆերների համակարգում Ժեզուս. Ես չեմ հրել Ռամոսին, այլ ձեռքերս դրել եմ նրա մեջքին Մարկիզիո. Յուվենտուսն արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթանակին ԵԼ. Զալցբուրգ-Այնտրախտ խաղը փոթորկի վտանգի պատճառով հետաձգվել է Ռամոս. Ռեալի՝ Բարսելոնայի հետ խաղի հաշիվը կարող է որոշիչ լինել Ռեալը 70 միլիոն եվրո կառաջարկի Նապոլիի ֆուտբոլիստի համար Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից Գոռ Խաչատրյանը՝ գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոն Ձյուգարի. Նապոլի-Բարսելոնա խաղը զզվելի էր. Բուսկետսը իմ հոր պես էր խաղում Մեսսիի հնարքը՝ ՉԼ-ի խաղային օրվա լավագույն դրվագ «Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու Եվրո-2020-ը կարող են հետաձվել կորոնավիրուսի պատճառով Պիկեն հնարավոր է բաց թողնի Էլ Կլասիկոն ՉԼ. Նապոլի-Բարսելոնա, մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին Ադամյանը վիրահատությունից հետո լուսանկար է հրապարակել (լուսանկար) «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների Կորոնավիրուսի պատճառով Յուվենտուս-Ինտեր և A սերիայի ևս 4 խաղ կարող է անցնել առանց հանդիսականի Բայերի հարձակվողը ծանր վնասվածք է ստացել Նեապոլի օդանավակայանում չափել են Բարսելոնայի խաղացողների ջերմությունը Մխիթարյանը՝ Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) «Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին Մեսսիի պոկերն ու Բրայթվայթի փայլուն նորամուտը. Բարսելոնան ջախջախեց Էյբարին ԱՊԼ․ Չելսին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ) Բարսելոնան իմ անցյալն է, Ռոման՝ ներկան․ Պերես «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ժոտայով Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթեց մրցակցին 6-րդ ռաունդում
website by Sargssyan