Հայկ Մարտիրոսյան շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջատարներից է

Հայկ Մարտիրոսյան շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց հնդիկ գրոսմայստերի նկատմամբ: Իրեն պարտիաները հաջող ավարտեց նաև Տիգրան Պետրոսյանը և Արամ Հակոբյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց:

Այժմ Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից ունի 5,5 միավոր և երեք առաջատարներից մեկն է:

Մրցաշարի B ենթախմբի հերթական` 7-րդ տուրում, Էլինա Դանիելյանը և Ռաֆայել Վահանյանը հաղթանակներ տոնեցին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում