USD
EUR
RUB

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ լիգա

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է ընդլայնվել և դառնալ մեծ լիգա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Ընդհանուր առմամբ, հյուրերը շատ գոհ են հեռանում Հայաստանից: Նպատակ ունենք ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը մեծացնել և դարձնել առանձին լիգա: Մի բան մեզ համար հստակ է` «Ուրարտու»-ն պատրաստ է միջազգային ասպարեզներում հանդես գալուն»,- ասաց Գիլոյանը:

Խոսելով ակումբի երեք խաղերի մասին` «Ուրարտու»-ի նախագահը փաստեց, որ մեկնարկում «տան պատերը» չէին օգնում բասկետբոլիստներին, քանի որ լարվածությունն ու պատասխանատվության զգացումը մեծ էր:

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկության հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է, որը որոշիչ խաղում մրցեց և հաղթեց ռուսաստանյան «Արսենալ»-ին: Առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել և միայն վերջնամասում «Ուրարտու»-ն առաջ անցավ հաշվի մեջ` 20:12: Երկրորդ քառորդում երևանյան ակումբի խաղացողներն սխալվում էին պաշտպանությունում: Սակայն «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի մեջ ունեցած առավելությունը, և թիմերը մեծ հանգստի գնացին 10 միավորի տարբերությամբ` 46:36:

Երրորդ քառորդը լի էր փոխադարձ սխալներով: Ռուսական թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղակեսն ավարտվեց 64:57 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու»-ի: Առավել լարված չորրորդ քառորդն ավարտվեց «Ուրարտու»-ի առավելությամբ և թիմն, ի վերջո, խաղը շահեց 92:73 հաշվով` հաղթելով առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում:

 



Լրահոս
Ռոմանյոլին կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որում իր մազերը կտրում է Ջորջինիան (տեսանյութ) Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները Ռեալը հետաքրքրված է Լիլլի կիսապաշտպանի ծառայություններով Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Չելսին ցանկանում է ձեռք բերել Բուխումի 18-ամյա ֆուտբոլիստին Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա «Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են Ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը. Անչելոտի Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի Հայտնի է Ռեյեսի մահվանը հանգեցրած ավտովթարի պատճառը Մանչեսթեր Յունայթեդը 50 միլիոն եվրո կառաջարկի 16-ամյա ֆուտբոլիստի համար Ումտիտին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի. Օգնեն Չանչարևիչ Ֆեդերերը դարձյալ տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով մնալ տանը ՀՖՖ-ն դիտարկում է Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետները Marca. Ռոնալդուն շրջանցել է Մեսսին՝ ճանաչվելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Forbes. Ռոնալդուն գնում է դեպի միլիարդը ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կմարզեմ Ռեալը․ Կանավարոն՝ Կասիլյասին Իտալիայի առաջնությունը մտադիր են վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում» Բավարիայի ֆուտբոլիստը կարող է վերադառանալ Լա Լիգա Յուվենտուսի ակցիաների գինը մարտին նվազել է 21%-ով, ՄՅՈՒ-ինը՝ 11%-ով Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին Մենյեն չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից Ուիմբլդոն-2020-ը պաշտոնապես չեղարկվեց
website by Sargssyan