Ռուս եզրային հարձակվողը միացել է «Բանանց»-ին

Ռուս եզրային հարձակվողը միացել է «Բանանց»-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» Ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը ներկայացնող եզրային հարձակվող Եվգենի Կոբզարի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոբզարը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի սան է, մինչ այս հանդես է եկել նաև «Խիմկի», «Լոկոմոտիվ-2», «Սախալին», «Լեվաիդա» թիմերում:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Յուրմալայի «Սպարտակսը», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում