Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը վերածվեց տոնի. Լիգայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը տոնի վերածվեց:
«ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը տոնի վերածվեց թե մեր, թե երկրպագուների համար: Գավաթի խաղարկությունն իսկապես կարելի է հաջողված համարել: Լիահույս եմ, այն շարունակական բնույթ կկրի: Դեսպանատների ներկայացուցիչները մոտենում և առաջարկում էին հաջորդ տարի մրցաշարն անցկացնել իրենց երկրներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը: