Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը Աէրոֆլոտ Օփենի վերջին տուրում կմրցեն միմյանց դեմ

Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը Աէրոֆլոտ Օփենի վերջին տուրում կմրցեն միմյանց դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն-ի վերջին տուրը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

A մրցաշարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Կուլաոց Կայդոն 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

6 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով:

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն միմյանց դեմ:

B մրցաշարում աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Ստանիսլավ Բոգդանովիչը: Էլինա Դանիելյանը և Տիգրան Հարությունյանը 5.5-ական միավորով կիսում են 6-րդ հորիզոնականը:

C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 6 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում