Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող միջազգային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը մրցում էր Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաջողվեց հաղթանակի հասնել և 9 հնարավորից հավաքելով 7 միավոր կիսեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորոներով հայ գրոսմայստերը միայն երկրորդն է:

B ենթախմբում հանդես եկող Հայաստանի շախմատիստների Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով գրավեց երկրորդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում