Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնեցին ԱՄՆ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնեցին ԱՄՆ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Միացյալ Նահանգներում (որտեղ նրանց կմիանա Հովհաննես Բաչկովը) հայ բռնցքամարտիկները մարզումներ կանցկացնեն եւ սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

ԱՄՆ-ում թիմին կդիմավորի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում