«Արարատ-Արմենիա»-ի նոր ֆուտբոլիստը «Բրագա»-ի սան է

«Արարատ-Արմենիա»-ի նոր ֆուտբոլիստը «Բրագա»-ի սան է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը առաջնության երկրորդ շրջանի մեկնարկից առաջ դեռ շարունակում է համալրվել նոր ֆուտբոլիստներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 23-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան: Օգանան պորտուգալական «Բրագա» ակումբի սան է:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը՝ եղել է լիտվական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ժալգիրիս» ակումբի ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում