Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է ևս մեկ հորիզոնականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 12-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով:

Դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին և Ուսելի Սոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում