Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Times.am: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը, Հայաստանի կանանց Մ-19 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներ:

Հունիսի 14-ին և 16-ին մեր ընտրանին հանդիպելու է Բելառուսի Մ-19 հավաքականի հետ: Այդ հանդիպումներով Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը սկսելու է նախապատրաստությունը հոկտեմբերին կայանալիք 2019-2020թթ. Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում