«Փյունիկ»-ը ներկայացրեց նոր տարբերանշանը

«Փյունիկ»-ը ներկայացրեց նոր տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրեց նոր տարբերանշանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարբերանշանի կենտրոնում գտնվում է փյունիկ թռչունի երկրաչափական պատկերը, իսկ շրջանով համադրված թագը նման է նռան: Տարբերանշանի ամենահայտնի տարրերից մեկը մայրաքաղաք Երևանի զինանշանից վերցված ոճային թագն է: Լոգոյի մեջ ներառված են նաև արևախաչը` հավերժության հայկական նշանը և վարդազարդը՝ հայկական ավանդական զարդանախշերի տարրերից մեկը:

Երևանի «Փյունիկ»-ը Հայաստանի առաջնությունում ռեկորդային թվով հաղթանակներ է տարել երկրի առաջնությունում և տարիների ընթացքում ունեցել է մի քանի տարբերանշաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում