Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20-րդ տուրում` մարտի 2-ին կկայանա երկու հանդիպում: Երևանի «Նաիրի» մարզադաշտում կմրցեն «Ալաշկերտ»-«Փյունիկ», իսկ Ավանի ակադեմիայում` «Արարատ-Արմենիա»-«Արարատ» զույգերը: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:

Տուրի մյուս հանդիպումները կկայանան մարտի 3-ին: Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ի մարզադաշտում միմյանց դեմ ուժերը կչափեն «Արցախ»-ը և «Բանանց»-ը: Հանդիպումների սկիզբը` 14:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում