Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ։ Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակիչում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակիչում 0։4 հաշվով պարտվել է վրացի ըմբիշ Զվիադ Պատարիձեին։ Վերջինս հասել է եզրափակիչ։ Օվասապյանը բրոնզե մեդալի համար պայքարը կշարունակի վաղը։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարի մեջ կմտնեն մարտի 5-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում