«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի հետ խաղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: «Կարմիր սատանաների» 10 ֆուտբոլիստ` Ալեքսիս Սանչեսը, Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան, Անտոնի Մարսիալը, Ջեյսի Լինգարդը, Մատեո Դարմիանը, Ֆիլ Ջոնսը, Անդեր Հերերան, Նեմանյա Մատիչը և Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղին:

Թիմի հետ Փարիզ է մեկնել «Յունայթեդ»-ի երկրորդ թիմի 5 ֆուտբոլիստ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում