Շախմատի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի է
06/03/2019 09:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի հաջորդ մրցակիցը աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի ընտրանու դեմ: Մյուս զույգերը կկազմեն՝ Եգիպտոս-Ուկրաինա, Հունգարիա-ԱՄՆ, Վրաստան-Չինաստան, Ղազախստան-Հնդկաստան:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում