«Ալաշկերտ»-ը շարունակում է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

«Ալաշկերտ»-ը շարունակում է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 21-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 36 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 32 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Իսկ եռյակը եզրափակում են «Բանանց»-ը և «Փյունիկ»-ը՝ 30-ական միավորով:

5-րդ տեղում գտնվող Վանաձորի «Լոռի»-ն ունի 29 միավոր: «Շիրակ»-ը 26 միավորով 6-րդն է, իսկ 7-րդ տեղում «Գանձասար-Կապան»-ն է: «Արցախ»-ը և «Արարատ»-ն ունեն 13-ական միավոր և մրցաշարային աղյուսակի վերջում են:

Առաջնության 22-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 9-ին և 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում