«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս թողեց ՊՍԺ-ին և ՉԼ քառորդ եզրափակիչում է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս թողեց ՊՍԺ-ին և ՉԼ քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍժ-ն Փարիզում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Նախ հանդիպման 2-րդ րոպեին Լուկակուն առաջ մղեց «կարմիր սատանաներին», իսկ 12-րդ րոպեին Բերնատը հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Խաղակեսի վերջնամասում՝ 30-րդ րոպեին, Լուկակուն կրկին առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Երկրորդ կեսում դարպասի գրավում արձանագրվեց միայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին, երբ ՊՍԺ-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռեշֆորդը և ընդհանուր հաշիվը դարձցրեց 3:3: Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ մցակցի հարկի տակ շատ գոլերի խփելու շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում