Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Իրանում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Իրանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվում է շախմատի Ֆիրդուսու գավաթի 9-րդ խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին, միայն Գրիգոր Դիլանյանը հաղթանակ նշեց:

7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից 4,5 միավոր ունի Գրիգոր Դիլանյանը: 4-ական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը:

Մրցաշարին մասնակցում են 58 շախմատիստ՝ 12 երկրից, այդ թվում՝ 5 գրոսմայստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում