Բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմը հաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Պապիկյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին, իսկ Հարությունյանին հաղթանակը շնորհվել է մրցավարների միաձայն որոշմամբ: Հայաստանը ներկայացնող 2 բռնցքամարտիկներն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ:

Մարտի 10-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում