Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայում ըթնացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:

Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում