Պատրաստ ենք անել ամեն ինչ ՉԼ-ում պայքարը շարունակելու համար. Ռոնալդու

Պատրաստ ենք անել ամեն ինչ ՉԼ-ում պայքարը շարունակելու համար. Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում թուրինյան թիմը 0-2 հաշվով պարտություն է կրել, իսկ պատասխան խաղը կայանալու է մարտի 12-ին:

««Աթլետիկոն» ուժեղ թիմ է: Բոլորն էլ այդ մասին գիտեն: Մադրիդցիները հիանալի են պաշտպանվում, ռիսկի չեն դիմում և օգտագործում են հակագրոհները: Մենք հասկանում ենք այս ամենը, սակայն պատրաստ ենք անել ամեն ինչ պայքարը շարունակելու համար: Մտադիր ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ: Ոչ ոք չէր սպասվում, որ առաջին խաղում մենք կպարտվենք, սակայն ֆուտբոլում նման բաներ լինում են:

Ընդհանուր առմամբ «Յուվենտուսը» հիանալի մրցաշրջան է անցկացնում և դեռ շարունակում է Ա Սերիայում ու Չեմպիոնների լիգայում պայքարել տիտղոսների համար: Ինձ դուր է գալիս խաղալ Իտալիայում: Ինչպես Իսպանիայում և Անգլիայում, այնպես էլ այստեղ ինձ հաճելի է գոլեր խփել և օգտագար լինել թիմի համար: Երջանիկ եմ «Յուվենտուսում»»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է AS-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում