ԶԼՄ-ներ. «Ռեալը» երեկոյան կհայտարարի Զիդանի վերադարձի մասին

ԶԼՄ-ներ. «Ռեալը» երեկոյան կհայտարարի Զիդանի վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.amՖրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կգլխավորի Մադրիդի «Ռեալը» արդեն այսօր: Այս մասին գրում են միջազգային մի շարք պարբերականներ:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Սանտիագո Սոլարիի պաշտոնանկության ու Զիդանի նշանակման մասին կհայտարարվի Երևանի ժամանակով 21:00-ին:

«Ռեալի» գլխավոր մարզչի կարգավիճակում առաջին մարզումը Զիդանը կանցկացնի երեքշաբթի օրը՝ մարտի 12-ին:

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետն ավելի վաղ արդեն մարզել է «Ռեալը» 2016-ից 2018 թվականներին: Նրա գլխավորությամբ «Արքայական ակումբը» 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան: «Ռեալի» ղեկին Զիդանն անցկացրել է 149 խաղ, հաղթել դրանցից 104-ը, կրել 29 պարտություն, ունեցել 16 ոչ-ոքի, նվաճել 9 տիտղոս:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, Իսպանիայի Գավաթի խաղարկությունից, իսկ Իսպանիայի առաջնությունում 12 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:

«Սերուցքայինների» հերթական խաղը Լա Լիգայում մարտի 16-ին է՝ «Սելտայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում