Մեկնարկեց մարմնամարզության ՀՀ առաջնությունը

Մեկնարկեց մարմնամարզության ՀՀ առաջնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանն ընդհանուր թվով մասնակցում է 50 մարզիկ Երևանի մարզադպրոցներից, Գյումրիից և Էջմիածնից: Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչման համար կմցրի 16, իսկ տղաների` 34 մարզիկ:

Առաջնությունը մեկնարկել է մարտի 12-ին և կեզրափակվի մարտի 15-ին: Առաջնության ավարտին կձևավորվի ընտրանին, որը կնախապատրաստվի տարվա միջազգային մրցաշարերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում