Անհավանական է, որ «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. Գվարդիոլա

Անհավանական է, որ «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զարմացել է, որ «Ռեալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից: Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը պարտվել է «Այաքսի» հետ դիմակայությունում:

«Ինձ թվում էր՝ «Ռեալը» ֆավորիտ է: Սա նախկինի պես անհավանական թիմ է: Երեք անընդմեջ հաղթանակ Չեմպիոնների լիգայում, չորս տիտղոս՝ հինգ մրցաշրջանի ընթացքում: «Ռեալը» վերջին տասնամյակի լավագույն թիմն է: Անհավանական է, որ նրանք դուրս մնացին պայքարից:

Հույս ունեմ, որ մենք դուրս կգանք քառորդ եզրափակիչ, որտեղ կլինեն «Ռեալի» մակարդակի թիմեր: Եթե մարդիկ կարծում են, թե «Ռեալի» դուրս մնալուց հետո Չեմպիոնների լիգայում հաղթելը հեշտացել է, նշանակում է՝ նրանք չեն հասկանում այս մրցաշարը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 3-2 հաշվով հաղթել է «Շալկեին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում