NBA. «Հյուսթոնը» հաղթեց 9-րդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ (տեսանյութ)
12/03/2019 15:21
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:
«Հյուսթոն Ռոկետսը» (42-25) սեփական հարկի տակ 118-106 հաշվով առավելության է հասել «Շարլոտ Հորնետսի» (30-37) նկատմամբ: «Ռոկետսի» համար սա 9-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Շարլոտի» պաշտպան Կեմբա Ուոկերը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 40 միավոր + 10 անդրադարձ: «Հյուսթոնի» կազմում դաբլ-դաբլով աչքի ենյ ընկել Ջեյմս Հարդենը՝ 28 միավոր + 10 արդյունավետ փոխանցում, Կլինտ Կապելան՝ 19 միավոր + 15 անդրադարձ, Կրիս Պոլը՝ 10 միավոր + 10 միավոր:
Այժմ «Հյուսթոնը» երրորդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Շարլոտը» 10-րդն է Արևելքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում