Ռոնալդուի հեթ-տրիկը «Յուվենտուս»-ին դուրս բերել ՉԼ հաջորդ փուլ. «Մանչեսթեր Սիթի»-ն ևս շարունակում է պայքարը

Ռոնալդուի հեթ-տրիկը «Յուվենտուս»-ին դուրս բերել ՉԼ հաջորդ փուլ. «Մանչեսթեր Սիթի»-ն ևս շարունակում է պայքարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի պատասխան երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկո»-ին , որին առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: Կրիշտիանու Ռոնալդու հեթ-տրիկն օգնեց «Ծեր սինյորա»-ին դուրս գալ հաջորդ փուլ, երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով հաղթելով «Ատլետիկո»-ին:

«Մանչեսթեր Սիթի»-«Շալկե» պատասխան խաղում «քաղաքայինները» 7 անպատասխան գնդակ ուղակեցին գերմանական թիմի դարպասը: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկան՝ Սերխիո Ագուերոն, Լերոյ Սանեն, Ռահիմ Ստերլինգը, Բեռնարդու Սիլվան, Ֆիլիպ Ֆոդենը, Գաբրիել Ժեզուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում