Շախմատի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանն է

Շախմատի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի նախավերջին մրցակիցն աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող կանանց թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին կմցրի Վրաստանի հավաքականի հետ:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարները Չինաստանի և Ռուսաստանի թիմերն են: Հայաստանի հավաքականը 8-րդ տեղում է:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում