«Յուվենտուսն» «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքում ռեկորդային շահույթ է ունեցել

«Յուվենտուսն» «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքում ռեկորդային շահույթ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: «Յուվենտուսը» հայտարարել է, որ ռեկորդային շահույթ է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Աթլետիկոյի» հետ տնային խաղի տոմսերի վաճառքից:

Ակումբի թվիթերյան պաշտոնական էջը հայտնում է, որ այդ խաղից թուրինյան ակումբն ընդհանուր առմամբ 5,5 մլն եվրո է վաստակել: «Յուվենտուսի» նախորդ ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից էր 2018 թվականի նոյեմբերին (1:2/ 5 մլն եվրո):

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով ջախջախել է «Աթլետիկոյին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց» ստադիոնում: Երեք գոլն էլ իր ակտիվում գրանցել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք` Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» 0:2 հաշվով պարտություն էր կրել, բայց երկու խաղի արդյունքում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում