USD
EUR
RUB

Սլավիկը պետք է ոսկե մեդալ նվաճեր. Արմեն Բաբալարյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Սլավիկ Գալստյանը նվաճեց արծաթե մեդալ, բայց նա, բնականաբար, պետք է հաղթեր: Ինչու եմ ասում՝ պետք է հաղթեր, քանի որ նա վրացի ըմբիշին աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Երևի, նրա միակ թերությունը հոգեբանական էր: Կարծում եմ՝ նա շտապեց, քանի որ ցանկանում էր ավելի շուտ հաղթել ու ավելի բարձր միավորներով: Նա հաղթում էր 8:4 հաշվով, սակայն վերջին րոպեի ընթացքում մի քիչ թուլություն ցուցադրեց և պարտվեց վրացի ըմբիշին:

Մրցավարների մասին կասեմ, որ նորմալ մրցավարություն էր՝ առանց կողմնապահության: Կարելի է ասել, որ մեր տղաներն են մեղավոր իրենց պարտություններում: Մարզչական շտաբի կողմից նկատվեց մարզիկների թերությունները և առավելությունները: Հասկանալի դարձավ, թե մրցաշարերից առաջ մարզիկների հետ ինչ անհատական աշխատանքներ պետք է կատարվի՝ մեծահասակների մակարդակ տեղափոխվելու համար:

Մեր մարզիչների գիտելիքներն այնքան բարձր մակարդակի վրա են, որ կշարունակենք աշխատել հաջորդ մրցաշրջաններում մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- իր խոսքում նշել է Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ23 առաջնությունում, որին մասնակցել է 5 ըմբիշով:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:

Լրահոս
Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց Կիպրոս Մ-17 - Հայաստան Մ-17՝ 1։0 Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում Ռիվալդոն՝ «Ռեալի»-ի մասին ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում
website by Sargssyan