«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիոն»-ն, «Լիվերպուլ»-ը՝ «Բավարիա»-ին. ՉԼ քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները

«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիոն»-ն, «Լիվերպուլ»-ը՝ «Բավարիա»-ին. ՉԼ քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերից հետո «Բարսելոնա»-ն և «Լիվերպուլ»-ը կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լիոն»-ին: Նախ խաղի 18-րդ րոպեին Լեո Մեսսին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «կատալոնական» ակումբին: Այնուհետ՝ 31-րդ րոպեին, բրազիլացի Կոուտինյոն՝ ստանալով Սուարեսի շատ լավ փոխանցումը, կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում անկյունայինի խաղարկումից հետո «Լիոն»-ի ֆուտբոլիստները 58-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Բայց 78-րդ րոպեին նորից աչքի ընկավ Մեսսին՝ դառնալով դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:1: Չէր էլ անցել 3 րոպե, երբ Պիկեն խփեց «Բարսելոնա»-ի 4-րդ գոլը, իսկ 86-րդ րոպեին Դեմբելերեն խփեց «կապտանռնագույնների» 5-րդ գոլը: «Բարսելոնա»-«Լիոն» 5:1:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Մյուխենվում «Բավարիա»-ն հյուրընկալեց «Լիվերպուլ»-ին: Խաղի 26-րդ րոպեին Մանեն առաջ մղեց անգլիական ակումբին, սակայն 39-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մատիպը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը իր փոքր առավելությունը գոլի վերածեց 69-րդ րոպեին, երբ անգլիական թիմին կրկին առաջ մղեց Վան Դեյկը: Իսկ հանդիպման վերջնամասում Մանեն դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլ»-ն ի վերջո հաղթեց «Բավարիա»-ին՝ 3:1 հաշվով:

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճել էին նաև «Այաքս»-ը, «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Պորտու»-ն, «Տոտենհեմ»-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճահականությունը կկայանա մարտի 15-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում