Ինդիան-Ուելս. Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նադալին

Ինդիան-Ուելս. Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նադալին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Ինդիան-Ուելսում շարունակվում է «Մասթերս-1000» շարքի մրցաշարը:

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երկու սեթում՝ 6:4, 7:6 (7:1) հաշվով հաղթել Ջոն Իսներին: Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե: Խաչանովը մեկ էյս է կատարել, երեք կրկնակի սխալ թույլ տվել և երկու բրեյք փոինթից հաջող է իրացրել մեկը:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար մրցաշարի 12-րդ համարը կպայքարի Ռաֆաել Նադալի հետ: Իսպանացին հաղթանակի էր հասել Ֆիլիպ Կրաինովիչի նկատմամբ:

Հավելենք, որ քառոր եզրափակիչ է դուրս եկել նաև Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին 6:1, 6:4 հաշվով հաղթել է Կայլ Էդմունդին: Այս փուլում Ֆեդերերի մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում