ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը

ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը. այդ մասին ակումբը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։

Ելնելով ստեղծված իրավիճկից, հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարաված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում