Եվրո-2020. հայ մասնագետը նշանակվել է Մոլդովա-Ֆրանսիա հանդիպման տեսուչ

Եվրո-2020. հայ մասնագետը նշանակվել է Մոլդովա-Ֆրանսիա հանդիպման տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Մարտի 22-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Մոլդովա-Ֆրանսիա հանդիպումը:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ հանդիպման տեսուչ է նշանակվել Գևորգ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը` Բելառուսի, Գերմանիայի, Իսլանդիայի և Սլովենիայի հավաքականների մասնակցությամբ:

Գերմանիայում կայանալիք այդ մրցաշարի մրցավարների թվում են նաև Զավեն Հովհաննիսյանը՝ որպես գլխավոր մրցավար, և Մեսրոպ Ղազարյանը՝ որպես գլխավոր մրցավարի օգնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում