USD
EUR
RUB

Ունայ Էմերի. Եվրոպա լիգան ևս մեկ տիտղոս է, որի համար «Արսենալը» կարող է պայքարել

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռենի» հետ պատասխան խաղից հետո խոսել է մրցաշարի նշանակության մասին:

Էմերիի թիմը, որն առաջին խաղում 1:3 հաշվով պարտություն էր կրել, սեփական հարկի տակ առավելության է հասել 3:0 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ.

«Չեմպիոնների լիգան շատ նշանավոր մրցաշար է, բայց Եվրոպա լիգան շատ մեծ առաջընթաց է գրանցում ու յուրաքանչյուր թիմի ՉԼ-ում հանդես գալու հնարավորություն է տալիս:

Առաջնությունում մենք 6 թիմ ունենք, որոնք հավակնում են լավագույն քառյակում տեղ գտնելուն: 5-րդ և 6-րդ թիմերը դուրս չեն գալիս Չեմպիոնների լիգա, իսկ Եվրոպա լիգան այնտեղ այլ ճանապարհով հայտնվելու հիանալի հնարավորություն է տալիս:

Ու նաև սա ևս մեկ տիտղոս է: Ես իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ այս մրցաշարի հետ հույսեր եմ կապում, և ոչ միայն այն պատճառով, որ հաղթանակը ՉԼ-ի ուղեգիր է տալիս: Սա ևս մեկ տիտղոս է, որի համար մենք կարող ենք պայքարել` մրցելով ուժեղ թիմերի հետ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Լրահոս
Տուխելը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ «Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կմրցի ոսկե մեդալի համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանը հեռանա. The Sun ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր Պատանի բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան Մուստաֆի «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը Տարբերություն չկա մրցավարը հայ է, թե իսպանացի. Մինասյան ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտել Գվարդիոլան կարիերան շարունակելու է «Յուվենթուսում» ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի «Փյունիկ»-ի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել «Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս» Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության «Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին «Չելսի»-ն կհրաժարվի Ազարից Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
website by Sargssyan