«Սևիլիան» հեռացրել է գլխավոր մարզչին. նրան փոխարինողի անունը հայտնի է

«Սևիլիան» հեռացրել է գլխավոր մարզչին. նրան փոխարինողի անունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Իսպանական «Սևիլիան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Պաբլո Մաչինին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մաչինը հեռացել է թիմի ցուցադրած վատ արդյունքների պատճառով: Անդալուզիական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոր գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Խուակին Կապարոսը, որն ակումբում զբաղեցնում էր սպորտային տնօրենի պաշտոնը:

Կապարոսը թիմի ղեկիը կստանձնի արդեն այսօրվանից: Նրա օգնականները կլինեն Կարլոս Մարչենան, Պակո Գալարդոն և Անտոնիո Ալվարեսը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Մաչինին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել ապագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում