Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են արժենալ մինչև 12 հազար դրամ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են արժենալ մինչև 12 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՖՖ-ն, ինչպես հայտնի է, տոմսային քաղաքականության նոր կոնցեպտ է մշակել: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան՝ որպես խաղի կազմակերպիչ և ընդունող կողմ, իրավասու է վաճառել կամ անհատույց տրամադրել ազգային հավաքականի տնային հանդիպումների տոմսերը` համաձայն նախապես սահմանված գնացուցակի և կարգի:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տոմսերի գների սահմանումն իրականացվում է ըստ խաղերի դասակարգման: Տոմսերի հստակ տեղաբաշխումն իրականացվում է ըստ տոմսերի դասակարգման:

Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ընտրական յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ կկատարվի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի դասակարգում՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ ազգային հավաքականների ներքին շրջանառության դասակարգման: Ներկայումս մեր հավաքականն ընդգրկված է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2020 առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ խաղերը կդասակարգվեն A, B և C կարգերի:

Իտալիայի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը կունենա A կարգ, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Հունաստանի ազգային հավաքականների հետ տնային հանդիպումները՝ B կարգ, իսկ Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը՝ C կարգ:

Տոմսերի գները կսահմանվեն ըստ խաղերի կարգերի: Ամենաբարձր արժեք կունենան A կարգի խաղերի տոմսերը: Ֆիքսված կարգերով խաղերի տոմսերի գները կարող են փոփոխվել այն պարագայում, եթե տվյալ խաղը որոշիչ դեր ունենա խմբից դուրս գալու համար:

Առանձնացվում են 1, 2, 3, 4, 5 և VIP կատեգորիաների տոմսեր: Արժեքով նվազագույն տոմսերը համարվում են 5-րդ կատեգորիայի տոմսերը: 5-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Հյուսիսային և Հարավային տրիբունաներում ամբողջապես:

Արժեքով հաջորդ նվազագույն կարգի տոմսերը 4-րդ կատեգորիայի տոմսերն են: 4-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Արևելյան տրիբունայի անկյունային 2 սեկտորներում:

3-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածը:

2-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի ծայրամասային 2 սեկտորները:

1-ին կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածը՝ չներառելով VIP կատեգորիան: VIP կատեգորիայի տոմսերը տեղակայված են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածում՝ առանձնացված սև, կաշվե թիկնաթոռներով:

VIP կատեգորիայի տոմսերը վաճառքի ենթակա չեն: Ստորև ներկայացվում են տոմսերի գներն ըստ խաղի կարգի և տոմսի դասակարգման.

Հետևեք մեզ նաև Telegram-ում