«Արցախ»-ը հաղթեց բասկետբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում

«Արցախ»-ը հաղթեց բասկետբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթեց «Արցախ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում «Արցախ»-ն առավելություն ուներ, որն արտահայտվեց խաղի հաշվի վրա` 23:13: «Արցախ»-ը շարունակեց պահպանել առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 55:38 հաշվով հօգուտ «Արցախ»-ի: Երրորդ և չորրորդ քառորդներում «Արցախ»-ն ակնհայտ ավելի լավ էր դրսևորում իրեն դաշտում և ի վերջո հաղթեց 11:84 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Էրեբունի»-ից Ռաշեյմ Վրայթն է` 35 միավոր:

Գավաթի խաղարկության մյուս կիսաեզրափակիչը կկայանա ավելի ուշ՝ 19:15-ին նախկին «Միկա» մարզահամալիրում կմրցի «Արագած»-«Ուրարտու» զույգը:

Թիմերի պատասխան խաղերը կկայանա մարտի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում