Դուգլաս Կոստա. Ռոնալդուն շատ արագ բոլորին գրավեց «Յուվենտուսում»

Դուգլաս Կոստա. Ռոնալդուն շատ արագ բոլորին գրավեց «Յուվենտուսում»

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.am: «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան պատմել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` թուրինյան թիմում հարմարվելու գործընթացի մասին.

«Հենց Ռոնալդուն եկավ «Յուվենտուս», ակումբը շատ առումներով ավելի լավը դարձավ: Նրա ներդրումը շոշափելի էր: Ռոնալդուն ամեն շաբաթ գոլեր է խփում, նա երկրպագուների ուշադրությունը հրավիրեց թիմին: Նրա հետ մենք հաղթելու հույս ունենք, պատմության մեջ մտնելու հույս ունենք:

Ցանկանում եք հավատացեք, ցանկանում եք ոչ, բայց երբ մեզ հայտնեցին Ռոնալդուի տեղափոխության մասին, ես սկսեցի մտածել, թե թիմի հանդերձարանն ինչպիսին կլինի: Մենք բոլորս պետք է սիրենք իրար` որպես թիմակիցներ, քանի որ մենք բոլորս աշխատում ենք մեկ արդյունքի համար, բայց Ռոնալդուն շատ արագ գրավեց բոլորին:

Նա շատ պարզ, աշխատասեր տղա է, ձգտում է հաղթել: «Յուվենտուսը» հենց այդպիսի խաղացողի էր փնտրում»,- Կոստայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում