Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն 8 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպայի այս տարվա առաջնությունը հավաքել է ուժեղ կազմ: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Առաջնության մասնակցումմ են 357 շախմատիստներ, որոնցից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում