Աշոտ Կարապետյանն այս անգամ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում

Աշոտ Կարապետյանն այս անգամ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի անդամ Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը 8-րդն է, Արսեն Ղազարյանը` 12-րդը, Մայիս Եղիազարյանը` 25-րդը, Ժիրայր Առաքելյանը` 27-րդը:

Օրեր առաջ նույն Կարապետյանը Թուրքիայում դարձել էր արծաթե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում