Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթանակներ գրանցեցին Մարտիրոսյանը և Հովհաննիսյանը

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթանակներ գրանցեցին Մարտիրոսյանը և Հովհաննիսյանը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Պարտություն կրեց Արման Փաշիկյանը:

3-րդ տուրից հետո առաջատարից կես միավորով ետ են Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը (2,5 միավոր):

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում