2020 թվականի օլիմպիական խաղերի ջահը սակուրայի տեսք կունենա

2020 թվականի օլիմպիական խաղերի ջահը սակուրայի տեսք կունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ճապոնիայի խորհրդանիշ ծաղկող սակուրան ոգեշնչել է դիզայներ Տոկուջինա Յոշիոկային ստեղծելու Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ջահը։ Այն ներկայացվել է Տոկիոյում։

Եվրանյուզի հաղորդմամբ, ջահի երկարությունը 71 սանտիմետր է, քաշը մոտ 1 կիլոգրամ 200 գրամ։ Ջահը պատրաստված է ալյումինից, ընդ որում դրա 30 տոկոսը պատրաստված է 2011 թվականի ցունամիից ու երկրաշարժից տուժածների ժամանակավոր կացարանների կտորներից։ Կրակի լեզվակները դուրս են գալու հինգ թերթիկ-խողովակներից։ Յոշիոկան ասել է, որ ջահը նախագծելիս մտածել է տարերային աղետից տուժած մարդկանց, նրանց հոգեկան առողջացման և խաղաղության ձգտման մասին։ Իսկ վազորդները ջահը կտանեն որպես արևի ու հույսի շող։ Կառուցվածքը թույլ կտա, որ կրակը չհանգի վատ եղանակի պատճառով, անգամ թայֆունների սեզոնին։

Օլիմպիական կրակի երթը մոլորակով կսկսվի 2020 թվականի մարտին, երբ Ծագող Արևի երկրում հերթական անգամ կծաղկի սակուրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում