Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնեց Սարաևո` Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղին մասնակցելու համար:

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնեցին Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Բոսնիա և Հերցեգովինա է մեկնել 25 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հայկ Իշխանյան, «Լոռի»

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)

Յուրա Մովսիսյան – առանց ակումբի

Այսպիսով, նախապես հրավիրված 27 ֆուտբոլիստներից հավաքականի հետ Սարաևո չեն մեկնել Անատոլի Այվազովը և Արսեն Բեգլարյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում