Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կայացած երկկողմ համաձայնությամբ` երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական խաղեր:
Իտալացիները Հայաստանի հավաքականին կընդունեն Նովարայում հունիսի 18-ին և 19-ին:
Կողմերը պատմության մեջ կմրցեն առաջին անգամ: