Ալաշկերտի նախկին ռմբարկուն տեղափոխվել է Նյու-Յորք Սիթի

Ալաշկերտի նախկին ռմբարկուն տեղափոխվել է Նյու-Յորք Սիթի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Ալաշկերտի» նախկին հարձակվող Էբեր Արաուժոն կարիերան կշարունակի ամերիկյան MLS-ում` հանդես գալով «Նյու-Յորք Սիթի» ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Գերմոտիվացված եմ կյանքիս այս նոր մարտահրավերով: Հույս ունեմ մեծ նվաճումների հասնել իմ նոր թիմակիցների և ակումբի հետ»,- ասել է 27-ամյա բրազիլացի հարձակվողը «Նյու-Յորք Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Էբերն իր նոր ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Էբերն ամերիկյան ակումբ է տեղափոխվել խորվաթական «Ռիեկայից», որի կազմում անցկացրած 38 խաղում նա 25 գոլի հեղինակ է դարձել: 2017/18 մրցաշրջանում Էբերը ստացել է «SN Yellow Shirt Award» մրցանակը, որը խորվաթական առաջին դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստին տրվող ամենաբարձր մրցանակն է: Էբերն իր թիմի հետ խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ու գոլի հեղինակ դարձել հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում: Այնուհետև, թիմը դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Հիշեցնենք` Էբերն «Ալաշկերտում» հանդես է եկել 2015/16 մրցաշրջանում, որի ընթացքում 26 հանդիպման է մասնակցել և խփած 16 գոլով լավագույն ռմբարկուի կոչումը կիսել է Միհրան Մանասյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում