Գյուլբուդաղյանցը հավաքականի համարձակ ֆուտբոլ է ակնկալում

Գյուլբուդաղյանցը հավաքականի համարձակ ֆուտբոլ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել»,- մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Գյուլբուդաղյանցի կարծիքով ազգային ընտրանին պետք է համարձակ ֆուտբոլ խաղա և փորձի արդյունքի հասնել:

Եվրո-2020 ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում