Զիդանը «Ռեալում» գտել է առանցքային խաղացողին

Զիդանը «Ռեալում» գտել է առանցքային խաղացողին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.amՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ հանդիպել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ և ասել նրան, որ հաջորդ մրցաշրջանում նա դառնալու է թիմի առանցքային խաղացողը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Զիդանը, չնայած 2018/2019 խաղաշրջանում Ասենսիոյի ոչ հաջող խաղին, դեռ հավատում է նրան։ Ակումբի ղեկավարությունը նույնպես համամիտ է մարզչի կարծիքի հետ։ Մասնավորապես, Ֆլորենտինո Պերեսը հավատում է, որ Ասենսիոն կդառնա թիմի կարևոր մասը։

Զիդանը կրկին գլխավորում է «Ռեալը» մարտի 11-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում