USD
EUR
RUB

Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում դժվար հանդիպում է ակնկալում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի կարծիքով Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Վաղը դժվար խաղ ենք ակնկալում: Հիասթափված ենք Իտալիայից կրած պարտությունից, սակայն ամեն ինչ անելու Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար:Հայաստանի հավաքականը մեզ համար դժվար մրցակից է, դուք ունեք լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանն իր ուժը ցույց տվեց Ազգերի լիգայում՝ Մակեդոնիային հաղթելով 4:0 հաշվով»,-առանձնացրեց Կաներվան:

Մարզչի խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ումից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել: «Փորձելու ենք խաղալ հաղթանակի համար, ինչին հասնելու համար պետք է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Եթե մենք շատ հնարավորություն ունենանք և ոչ-ոքի խաղանք, ապա հիասթափված կլինենք»,-փաստեց նա:

Կաներվայի կարծիքով՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի ֆավորիտը Իտալիան է:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի 21:00-ին:



Լրահոս
Արգենտինան չհաղթեց Պարագվային և կարող է դուրս չգալ խմբից. Copa America Շանթ Սարգսյանը հաղթել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Լևոն Արոնյանը կմասնակցի Զագրեբի Grand Chess Tour մրցաշարին Ֆուտզալի Իտալիա-Հայաստան երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի արտասահմանում Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը նոր համալրում ունի Պորտուգալիայից Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպական երկրորդ խաղերին Բրազիլիան և Վենեսուելան չպարզեցին հաղթողին. Copa America Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է «Ռեալ»-ը ներկայացրել է հերթական նորեկին Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի լիգայում Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը հայտնի է «Արարատ»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է ակումբից, իսկ «Արագած»-ը նոր համալրում ունի ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է «Արագած»-ի նոր ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական թիմից է «Բանանց»-ը հավաքի է մեկնել Ստամբուլ Չիլիի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով է մեկնարկում Copa America-ում Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա ֆուտբոլիստի հետ «Բանանց»-ը վերսկսել է մարզումները Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ին Ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի հետ ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարի ծառայություններից Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Մումբայի միջազգային մրցաշարում Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա» Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա» Ուրուգվայը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասը. Copa America Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչն է «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում «Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ Լևոն Արոնյանը 3-րդն է Norway chess-ում Պաուլո Մալդինին դարձել է «Միլան»-ի տեխնիկական տնօրեն Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով 4 շախմատիստ գլխավորում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը «Չելսիի» դարպասապահ Էդուարդուն տեղափոխվում է «Բրագա» «Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի «Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում
website by Sargssyan