Կանտեն՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին. «Ես նպատակներ ունեմ «Չելսիում»»

Կանտեն՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին. «Ես նպատակներ ունեմ «Չելսիում»»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Aysor.am: «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մեկնաբանել է «Ռեալի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությունների մասին լուրը:

– Ես «Չելսիում» եմ, և այստեղ ես իմ նպատակներն ունեմ: Նշանակություն չունի, թե այլոք ինչ են ասում:

– Ինչպե՞ս կարձագանքեք, եթե ձեզ զանգահարի Զինեդին Զիդանը:

– Դա կարևոր չէ, ես «Չելսիում» եմ և ամբողջ ուշադրությունս թիմի վրա է, – ասել է Կանտեն RTL France-ի եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում